Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ բարձրարվեստ բեմական գործունեության եւ բազմամյա վաստակի համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Ազատ Նիկոլի Գասպարյանին եւ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից։