Դանիայում քննարկում են կարմիր մսի համար հարկ սահմանելու հնարավորությունը: Առաջարկը ստացվել է այն բանից հետո, երբ փորձագետները հանգել են եզրակացության, որ կլիմայի փոփոխությունն էթիկական խնդիր է:

Ըստ Kedem-ի, Էթիկայի դանիական խորհուրդը խորհուրդ է տվել տավարի մսի հարկ սահմանել՝ նպատակ ունենալով ընդլայնել կարմիր մսի բոլոր տեսակների կարգավորումն ապագայում:

Մասնագետների խոսքով, երկարաժամկետ հեռանկարում հարկը պետք է կիրառվի սննդամթերքի բոլոր տեսակների պարագայում՝ անկախ կլիմայի վրա դրանց ազդեցությունից: Հարցը ներկայացվելու է կառավարության քննարկմանը:

Ըստ փորձագետների, դանիացիները պարտավոր են փոխել իրենց սննդային սովորույթները, իսկ կառավարությունը պետք է բարձրացնի կլիմայի փոփոխության խնդրի շուրջ բնակչության տեղեկացվածության մակարդակը: