The Beatles-ի նախկին անդամ Փոլ ՄաքՔարթնին Բուենոս Այրեսում ելույթ է ունեցել 10-ամյա երկրպագուհու հետ: Նրանք միասին կատարել են Get Back երգը: Համերգի տեսագրությունը տեղադրվել է YouTube-ում:
Ըստ Lenta-ի, երաժիշտն իր ելույթի ընթացքում դպրոցական Լեյլային բեմ է հրավիրել: Նա բեմ է բարձրացել խաղալիք արջուկը ձեռքին, իսկ երբ ՄաքՔարթնին հարցրել է՝ ուզո՞ւմ է, որ ինքը ստորագրի արջուկի վրա, աղջիկը պատասխանել է. «Ես կցանկանայի Ձեզ հետ բաս-կիթառ նվագել»:
Աղջիկն իր հետ գործիք չի ունեցել, այդ պատճառով նրան կիթառը տվել են ՄաքՔարթնիի խմբի անդամները:




























