Բաքվի ավտոշուկայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԻՆ-ը:

ԱՊԱ գործակալության տեղեկացմամբ, կրակը տարածվել է շուկայի մուտքի մոտ կայանված 15-20 ավտոմեքենաների վրա: Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է ստեղծվել: Հրշեջները փորձում են մարել կրակը:

Խանութների տերերը փորձում են տարածքներից դուրս բերել ապրանքները: Հրդեհի պատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: