Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են երեք զինված մարդկանց, որոնք Քաբուլում հարձակվել էին Northgate հյուրանոցի վրա, հայտնում է BBC–ն

Քաղաքի ոստիկանապետի խոսքով, գործողությունը ավարտվել է: Մի ոստիկան է սպանվել, երեքը վիրավորվել, բայց հյուրանոցի անձնակազմից ու հյուրերից ոչ մեկը չի տուժել:

Հուլիսի 31-ի գիշերը Աֆղանստանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է եղել: Պայթուցիկով բեռնատարը պայթել է Northgate հյուրանոցի մոտ, Բաղրամ ավիաբազայից ոչ հեռու: Պայթյունից հետո հյուրանոցի վրա են հարձակվել երեք զինված մարդիկ: Ավելի ուշ իշխանությունները հայտնել են, որ նրանցից մեկը մահապարտ էր: Հարձակման համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» խմբավորումը: Հյուրանոցում, որը հարձակման թիրախ էր դարձել, օտարերկրյա մասնագետներ են ապրում: