Թռչունները կարող են թռիչքի ժամանակ քնել: Մասնագետները չափել են նրանց ուղեղի ակտիվությունը եւ հայտարարել, որ փետրավորների միայն փոքր մասն է քնում ցամաքում: Այս մասին գրում է Telegraf-ը: 

Որոշ թռչուններ կարող են առանց դադարի թռչել մի քանի օր, շաբաթ կամ ամիս: Ընդունված է համարել, որ նրանք քնի ժամանակ ինքնակառավարման ռեժիմի են անցնում:

Սա ապացուցելու համար հետազոտողները հետեւել են թռչունների ուղեղի ակտիվության եւ վարքի փոփոխությանը: Արդյունքում փետրավորների մետ արթուն վիճակի եւ քնի երկու տեսակ են առանձնացրել. դանդաղ քուն եւ աչքերի արագ շարժում: