Ամեն տարի օգոստոսի առաջին ուրբաթն աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Գարեջրի համաշխարհային օր: Տոնի հիմնադիրն ամերիկացի Ջես Ավժալոմովն է. բարի սեփականատեր, որը ցանկացել է այդ կերպ ավելի շատ այցելուների գրավել իր հաստատություն:

Առաջին անգամ տոնը նշվել է 2007 թվականին, ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Սանտա Քրուզ քաղաքում, մի քանի տարի հստակ օր ունենալով՝ օգոստոսի 5-ը: Սակայն տոնի աշխարհագրության տարածմանը զուգահեռ փոխվել է նաեւ օրը. 2012 թվականից տոնը սկսել են նշել օգոստոսի առաջին ուրբաթ:

Դրանից հետո տեղական փառատոնից այն վերածվել է միջազգային մասշտաբի իրադարձության: 2012 թվականից տոնը նշվում է արդեն 50 երկրների 207 քաղաքներում: