Ավստրալիայի հետախուզության եւ անվտանգության գլխավոր քննիչ Մարգարետ Սթոունը պատմել է, որ լրտեսները երբեմն կարող են սովորական մարդկանց հատուկ սխալներ թույլ տալ:
Որպես օրինակ, Սթոունը մեջբերել է գործակալներից մեկի պատմությունը, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ավստրալիայի անվտանգության եւ հետախուզման ծառայությունում (ASIO): Մի անգամ ASIO-ում մի շարք միջադեպեր են տեղի ունեցել, որոնց շրջանակում ծառայությունը սխալ հեռախոսահամարներ է գաղտնալսել: Ի հայտ եկած սխալների պատճառները պարզելիս հայտնի է դարձել, որ դրա համար մեղավոր են գործակալի հաստ մատները, հայտնում է Life-ը` վկայակոչելով The Sydney Morning Herald-ին:
«Բոլորին էլ նման բան պատահում է: Ես գիտեմ, տհաճություններ պատահում են, մատները կարող են հաստ լինել», —ամփոփել է Սթոունը:





























