Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը եւ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու որդին՝ արքայազն Էնդրյուն, ռոմանտիկ հարաբերությունների մեջ են: Այս մասին գրում է Elle.fr-ը՝ վկայակոչելով Globe ամսագիրը:
Globe-ի աղբյուրների համաձայն՝ 53-ամյա Մուրն ու 56-ամյա Վինձորը ծանոթացել են 9 ամիս առաջ, Լոնդոնում կայացած բարեգործական երեկույթներից մեկի ժամանակ:
Թագուհին հավանության չի արժանացնում Յորքի դքսի սիրավեպը կինոաստղի հետ, որը երեք անգամ ամուսնացած է եղել, ինչպես նաեւ խնդիրներ է ունեցել թմրանյութերի եւ ալկոհոլի հետ:
Lenta-ն հիշեցնում է, որ Մուրն ամուսնացած է եղել ռոք երաժիշտ Ֆրեդի Մուրի, այնուհետեւ՝ դերասաններ Բրյուս Ուիլիսի եւ Էշթոն Քաթչերի հետ: Նա Ուիլիսի հետ ամուսնությունից 3 դուստր ունի:
Արքայազն Էնդրյուն Եղիսաբեթ 2-րդի երկրորդ որդին է, կնոջից բաժանվել է 1996 թվականին: Նա բրիտանական գահի հավակնորդների ցանկում վեցերորդն է:




























