ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այցելել է Ռիո դե ժանեյրոյի Օլիմպիական ավան ու այնտեղ հանդիպել փախստականների թիմի հետ, որը մասնակցելու է մրցումներին՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի դրոշի ներքո, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Դուք այսքան հրաշալի մարզական ներուժ ունեք, որը մոռացվել է միջազգային համայնքի կողմից: Հիմա կարող եք ցույց տալ ձեր ուժը, ավելի բարձր ցատկելու, արագ վազելու ու ուժեղ դառնալու ձեր ունակությունը: Դուք պետք է ցույց տաք դա»,- շեշտել է նա՝ դիմելով թիմի անդամներին: Թիմի կազմում տասը մարզիկներ են Սիրիայից, Հարավային Սուդանից Եթովպիայից ու Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից:





























