Չինաստանի իշխանությունները 2016-ի առաջին կիսամյակում արգելափակել են 3612 կայք, որոնցից 811-ը պոռնոգրաֆիա էին տարածում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Չինաստանի պոռնոգրաֆիայի ու հակաօրինական տեղեկությունների դեմ պայքարի ծառայությունը,

Նաեւ համացանցից հեռացվել է «կործանարար բովանդակության» 869 000 հրապարակում: Նրանցից 529 000-ը պոռնոգրաֆիական բնույթի էին:

Արշավը ուղղված էր հիմնականում պորտալների դեմ, որոնք օնլայն հեռարձակումներ էին անում ու ֆիզիկական անձանց, որոնք տարածում էին պոռնոգրաֆիական բնույթի տեղեկություններ տվյալների ամպային պահման տեխնոլոգիայի միջոցով: Իրավապահ մարմինները հայտնում են մոտ 30 բացահայտված գործերի մասին, որոնց ֆիգուրանտները կործանարար տեղեկություններ էին տարածում սոցցանցերում, այդ թվում չինական WeChat մեսենջերում: