Գիտնականները ծրագրում են Անտարկտիդայում սառցե արխիվ ստեղծել: Ֆրանսիացի ու իտալացի մի խումբ գիտնականներ սկսել են իրականացնել Protecting Ice Memory նախագիծը: Նախագծի նպատակն է պահպանել արժեքավոր գիտական տեղեկությունները, որոնք պարունակում են՝ գլոբալ տաքացման հետևանքով անհետացող սառույցները: Mignews-ը հայտնում է, որ նախագծին արդեն հավանություն է տվել 2007 թ. Նոբելյան մրցանակաբաշխության դափնեկիր կիլամայագետ Ժան ժուզելը:
Արդեն այս ամիս գիտնականները ծրագրում են սկսել աշխատանքները Մոնբլան զանգվածի գագաթին՝ Կոլ դյու Դոմ սառցադաշտում, որը գտնվում է Ֆրանսիայի ու Իտալիայի սահմանին, որտեղ նրանք սառույցի առաջին նմուշները կհավաքեն: Գիտնականները ծրագրում են նմուշները պահել Անտարկտիդայում՝ Կոնկորդիյա կայարանում: Գիտնականների կարծիքով դա «աշխարհի ամենահուսալի ու բնական սառնարանն է»:





























