Գիտնականները գտել են Մեծ ջրհեղեղի մասին չինական առասպելի հաստատումը: Science ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները հաստատել են, որ աղետն իսկապես եղել է:

Դեռեւս մի քանի տարի առաջ Պեկինի համալսարանիից Ցինլուն Ուն եւ նրա գործընկերները հայտնաբերեցին ժամանակին Հունահեի վերին հոսանքում գոյություն ունեցած ընդարձակ լճի հետքերը: Շերտագրական վերլուծությամբ հայտնաբերվեցին մի քանի հազար տարի առաջ տեղի ունեցած բացառիկ հզոր ջրհեղեղի հետքեր:

Գիտնականները հետազոտեցին հոսանքից ընդամենը 25 կմ ներքեւ Լացզյա նեոլիթյան բնակավայրից հայտնաբերված  ոսկրային մնացորդների բաղադրությունը: Ըստ այդմ՝ դրանք նույնական էին հնագույն լճում հայտնաբերվածներին: Հեղինակների կարծիքով՝ ջրհեղեղը վերջին հազարամյակների ընթացքում եղել է ամենահզորը: Իջնելով Հուանհեի վերին հոսանքից՝ ջուրը կարող էր վնասել եւ ոչնչացնել  բնակավայրերը 2000 կմ երկարությամբ:

Համարյա միաժամանակ տեղի ունեցած երկրաշարժը եւ ջրհեղեղը չէին կարող սովորական պատահականություն լինել: Գիտնականների խոսքով՝  այն պատնեշել է Հուանհեի վերին հոսանքը, եւ ջուրը 6-9 ամիսների ընթացքում կուտակվել է Դեղին գետի վերին հոսանքում, քանի դեռ չի ճեղքել իր բնական ամբարտակը: Անսանձ հոսքը տարածվելով ներքեւ՝ իր ճանապարհին ամեն ինչ սրբել է եւ կարող էր ուշ քարե դարի մարդկանց քաոսի մեջ նետել: Սակայն, Ցինլուն Ուի եւ նրա գործընկերների կարծիքով, մարդկանց հաջողվել է համատեղ ուժերով հաղթահարել աղետը, եւ այդ դիմակայությունից է սկզբնավորվել Չինաստանը: