Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Կուպանգ քաղաքի իշխանությունները կոկորդիլոսների դեմ պայքարելու լուրահատուկ միջոց են գտել, որոնք բնակություն հաստատելով տեղական լողափերին՝ զբոսաշրջիկներին ահաբեկում են: Մասնավորապես, իշխանությունները մտադիր են դրամական պարգեւով խրախուսել կոկորդիլոսների որսը: Որսված յուրաքանչյուր սողունի դիմաց քաղաքային իշխանությունները համարձակ որսորդին կպարգեւատրեն 5 մլն ռուփիով (380 դոլար): Ըստ որում՝ կոկորդիլոսին հարկավոր է կենդանի որսալ, քանի որ այս գիշատիչը Ինդոնեզիայում պահպանվող տեսակ է: Որսալուց հետո նրանց կրկին ազատութուն են բաց թողնում, սակայն արդեն լողափերից հեռու, փոխանցում է AFP-ն:
Հարկ է նշել, որ տեղական լողափերում սողունի երկարությունը հասնում է 3-4 մետրի, ի դեպ, կոկորդիլոսներն աչքի չեն ընկնում ընկերասիրությամբ եւ հաճախ հարձակվում են մարդկանց վրա: Այսպես՝ այս տարվա ապրիլին մարդակեր-կոկորդիլոսի զոհն է դարձել Ռուսաստանից եկած զբոսաշրջիկ:





























