Տորոնտոյի բնակիչ Ռոբերտ վասկասը, որը որսացել է բոլոր փոքեմոններին խաղում, 11 կգ-ով նիհարել է, հայտնում է Мир24-ը:
Տղամարդը փոքեմոններին որսում էր երեքուկես շաբաթ ու այդ ընթացքում գրեթե 266 կմ քայլել է: «Սկզբում ես պարզապես խաղում էի, մյուսների նման, բայց որքան մոտենում էի ես բաղձալի թվին, այդքան ուժգին էր դառնում որոնումներս ավարտին հասցնելու իմ ցանկությունը»,- պատմել է կանադացին:
Խաղը օգնել ավելորդ քաշից ազատվել ոչ միայն Ռոբերտին, այլեւ Ֆինլանդիայի Պորի Աարոյի բնակչին: Ընդամենը երկու շաբաթում տղամարդը, փոքեմոններ որսալով, 10 կգ-ով նիհարել էր:





























