Լոնդոնում կարող է երկրում առաջին «ֆելացիոն սրճարանը» բացվել, որտեղ այցելուներին սուրճի հետ թխվածքի փոխարեն օրալ սեքսի ծառայություններ «կմատուցեն»: Տվյալ հաստատությունն ինքնատիպ շվեյցարական սրճարանի մասնաճյուղը կլինի, որը մինչեւ տարեվերջ նախատեսում են բացել Ժնեւում, հայտնում է Evening Standard-ը:
Սրճարանի տերը` Բրեդ Շավեն հարթում է իր գաղափարի մարմնավորման ճանապարհին իրավաբանական բոլոր խոչընդոտները: Միաժամանակ նա վստահ է, որ իր բիզնեսի հաջողությունն ապահովված է:
Շավեի մտահղացման համաձայն, «սեքս-սուրճի» արժեքը կսկսվի 50 ֆունտից (66 դոլար): Արժե նշել, որ տեղի իշխանություններն այնքան լավատեսորեն չեն տրամադրված, որքան նա: Վեստմինստերյան խորհրդի մամուլի քարտուղարը, որտեղ պետք է հայտնվի սրճարանը, ասում է, որ այն արտոնագիր չի ստանա, որովհետեւ Բրիտանիայում մարմնավաճառությունն արգելված է, իսկ նման գործողությունները կբնութագրվեն որպես կավատություն եւ հասարակաց տուն պահելու հայտ:





























