Մեծ Բրիտանիայում Թինք անունով կատուն «2016 թվականի կատու» տիտղոսին է արժանացել՝ հրդեհի ժամանակ տերերին փրկելու համար: Լոնդոնյան Savoy հյուրանոցում արարողությունը կազմակերպել է Cat's Protection բարեգործական կազմակերպությունը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Թինքի տիրուհին՝ Քլեր Հոփքինսոնը, բնակվում է Շրուսբերի քաղաքում: Նրա հարեւան տանը էլեկտրալարերի կարճ միացման պատճառով հրդեհ է բռնկվել: Թինքն արթնացրել է քնած տիրուհուն, ինչի արդյունքում Քլերն ամուսնու եւ երկու որդիների հետ հասցրել է ժամանակին հեռանալ տնից:
Բրիտանուհու խոսքով, եթե չլիներ կատուն, իրենք, ամենայն հավանականությամբ, չէին հասցնի փրկվել:





























