Հիրոսիմայի Հիշատակի այգում ատոմային ռմբակոծության զոհերի ոգեկոչման սգո արարողություն է սկսվել ողբերգության 71-րդ տարելիցի հետ կապված:
Այս տարի միջոցառմանը 91 երկրի ներկայացուցիչ կմասնակցի: Մասնակիցների թիվն ավելի մեծ էր աղետի 70-րդ տարելիցին, երբ արարողությանը մասնակցելու էր եկել 100 պետության ներկայացուցիչ: Մասնակիցների թվում են Եվրամիության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան դիվանագետներ: Այս տարի առաջին անգամ արարողությանը մասնակցում են Կոնգոյի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունները:
Այս տարի առաջին անգամ արարողության մասնակիցներին կուղեկցեն Ճապոնիայի բանկի շենք, որը պայթյունի էպիկենտրոնից 400 մ հեռավորության վրա է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այսօր լրանում է 71-րդ տարին այն օրից ի վեր, երբ ամերիկյան ՌՕՈՒ-ն քաղաքը մարդկության պատմության մեջ առաջին ատոմային ռմբակոծությանը ենթարկեց: Աղետի հետեւանքով մոտ 140 հազար մարդ զոհվեց, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ էին:





























