Բելգիան Մեծ Բրիտանիայից հոգեկան հիվանդ մարդկանց ուղեղի երեք հազար նմուշ է ստացել: Հավաքածուն, որը Եվրոպայում ամենախոշորն է, իր հաշիվը պահում է անցյալ դարի կեսից: Ուղեղները պատկանել են տարբեր ախտորոշումներով մարդկանց` դեպրեսիայից մինչեւ շիզոֆրենիա, հայտնում է Life-ը:
Լոնդոնից ուղեղները հասցվել են Անտվերպեն: Այժմ բելգիացի գիտնականները կուսումնասիրեն նմուշները հոգեկան հիվանդությունների պատճառներն ի հայտ բերելու համար:





























