Բանգլադեշում փորձում են փրկել ջրհեղեղի հետեւանքով ջրի «ծուղակն» ընկած վայրի փղին: Սակայն տեղացիների հավաքված բազմությունը խանգարում է փրկարարներին:

AFP-ի տեղեկություններով՝ Վայրի բնության պահպանության վարչության աշխատակիցները Բանգլադեշ են ժամանել տեղի իշխանություններին օգնելու փրկել կենդանուն:

Արդեն որերոդ օրն է փիղը ջրի մեջ է, նա սարսափելի թուլացել է եւ նիհարել, սակայն իրեն տեսնելու եկած մարդկանց մեծաքանակ բազմության պատճառով չի համարձակվում ցամաք դուրս գալ: Չի հաջողվել վայրի կենդանուն ջրից դուրս բերել վարժեցնող բառերով, սակայն մասնագետները շարունակում են կենդանուն փրկելու փորձեր ձեռնարկել: