Իրենց ավելի երջանիկ են զգում այն մարդիկ, որոնք գործնականում իրենց տաղանդներն իրացնելու հնարավորություն ունեն:
Ըստ RuNews24-ի՝ Մեծ Բրիտանիայից մասնագետները մի քանի ամիս շարունակ մարդու երջանկության բաղադրիչները պարզելու շուրջ հետազոտություն են անցկացրել: Փորձին շուրջ 600 կամավոր է մասնակցել, որոնց խնդրել են առանձնացնել իրենց գլխավոր արժանիքները:
Այնուհետեւ գիտնականներն ամեն օր կամավորների մի մասին օգնել են իրենց կարողությունները կիրառել առօրյայում: Փորձի մասնակիցների մյուս մասը նման հնարավորություն չի ունեցել:
Արդյունքում պարզվել է, որ նրանք, ում ունակությունները պահանջված չեն, իրենց ճնշված են զգում եւ դեպրեսիվ տրամադրության հակում են ունենում:





























