Օրական երկու անգամ սուրճ օգտագործելու դեպքում քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է:

Բոլորին է հայտնի, որ սուրճը նվազեցնում է սթրեսը, նաեւ առույգացնում: Այդ պատճառով վերջին երեք հարյուրամյակի ընթացքում արեւմտյան երկրների բնակչության ավելի քան 90%-ն ավելի շատ սուրճ է խմում, քան թեյ:

Ըստ VistaNews-ի՝ 5200 կանանց եւ տղամարդկանց մասնակցությամբ անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական 2 գավաթ սուրճ խմելու դեպքում 27%-ով նվազում է քաղցկեղի առաջացման վտանգը:

Այլ հետազոտություններ, սակայն, վկայում են, որ սուրճը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ մեծացնելով, օրինակ, վիժման վտանգը, եթե երեխայի ծնվելուց առաջ առնվազն երկու տարի շարունակ ծնողները կանոնավորապես այս օգտագործել են այս ըմպելիքը: