Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգի Էլ Հուվեյջա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաշվեհարդար են տեսել 56 պատանու նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 6-ի երեկոյան ծայրահեղականները ողջ-ողջ այրել են 52 պատանու: Իսլամականները նրանց մեղադրում են իրենց ընտանիքներին խմբավորման վերահսկողության ներքո գտնվող քաղաքից փախչելուն դրդելու համար:

Եվս 4 իրաքցի պատանիների զինյալները նույն մեղադրանքով գնդակահարել են Էլ Հուվեյջայի կենտրոնական հրապարակում: