Չինաստանը հաջողությամբ ուղեծիր է ուղարկել բջջային կապի համակարգի առաջին արբանյակը: Tiantong-01 սարքն արձակել են Long March-3B հրթիռից, երկրի հարավ-արեւմտյան Սիչան տիեզերակայանից:

Սա առաջին արբանյակն է հանրապետությունում ստեղծվող ազգային հեռահաղորդակցական համակարգի շրջանակում:

Սինխուա գործակալության փոխանցմամբ՝ այն Չինաստանի տիեզերական տեղեկատվական ենթակառուցվածքներում առանցքային օղակ է: Համակարգի աշխատանքն ապահովելու համար գեոստացիոնար ուղեծիր եւս մի քանի արբանյակ կարձակվի:

Ըստ RuNews24-ի՝ Tiantong-01 սարքը մշակել է Չինական տիեզերական տեխնիկայի ակադեմիան: