YouTube-ում արտասովոր տեսանյութ է հրապարակվել, որի հեղինակը Steve1989 MREinfo կեղծանունով ամերիկացի է: Տեսանյութում ներկայացվում է, թե ինչպես է տղամարդը 1863 թվականի կրեկեր ուտում: Հոլովակն ավելի քան 285 հազար մարդ է դիտել:
Տղամարդը նախ ուտում է 150-ամյա կեսը, իսկ մյուս մասի հետ երեք տասնամյակ առաջ պատրաստված լուծվող սուրճ է խմում: Հոլովակի հեղինակը մեկնաբանում է, որ կրեկերն ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ժամանակների հյուսային զորքերի չոր պարենի մաս է կազմել:
Ըստ Kedem-ի՝ նախապես տղամարդը ցանկացել է կրեկերը փոխանցել տեղի զինվորական թանգարանին, բայց հաստատության տնօրենը նրան առաջարկել է ուտել այն եւ ներկայացնել տպավորությունները:





























