Կասկածելի մի քանի առարկայի պատճառով Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանից 750 մարդ է տարհանվել: Այս մասին հաղորդում է TVN24 հեռուստաալիքը:
Ըստ Gazeta-ի՝ օդանավակայանի շենքում երկու ուսապարկ են թողել. մեկը՝ ժամանման սրահում, մյուսը՝ թռիչքի:
Սահմանապահ ծառայությունը զննում է ուսապարկերը: Տարհանման գործողության պատճառով օդանավակայանի հարեւանությամբ հասարակական տրանսպորտի աշխատանքում դժվարություններ են առաջացել:





























