Միշարժիչային տուրբոպտուտակային TMB700 ինքնաթիռը` երկու հոգուց կազմված  անձնակազմով, աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությանն է մեկնել, հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»:

Օդաչուից եւ եւս մեկ մարդուց կազմված անձնակազմի արշավը մեկնարկել է օգոստոսի   7-ին` Պեկինի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանից: Թռիչքին նախապատրաստությունը երկու տարի է տեւել:   

Պլանի համաձայն, ինքնաթիռը մոտ 40 հազար կմ տարածք կհաղթահարի եւ կանցնի ավելի քան 20 երկրով, այդ թվում նաեւ` Ռուսաստանով: Օդաչուի խոսքով, ինքնաթիռը ճանապարհին մոտ  50 կանգառ կունենա:

ԶԼՄ-ների տվյալների համաձայն, ուղեւորությունը 58 օր կտեւի: