Երկրաբաններն եկել են այն եզրակացության, որ ժամանակի հետ Երկիր մոլորակի աշխարհամասերը կարող են միավորվել եւ դառնալ հնագույն ժամանակներում գոյություն ունեցած մեկ միասնական գերմայրցամաքը։ Գիտնականներն այն պայմանականորեն անվանել են Պանգեյա Պրոքսիմա, փոխանցում է Informing–ը։
Նախկինում Երկրի վրա գոյություն ուներ Պանգեյա սուպերմայրցամաքը։ Սակայն այն մասնատվել էր, որից հետո մեր մոլորակի վրա 6 աշխարհամաս էր առաջացել։ Պանգեյա Պրոքսիմայի ձեւավորման տեսության հեղինակների խոսքով՝ ամեն տարի բոլոր աշխարհամասերը մերձենում են՝ տեղաշարժվելով 3 սմ։ Այդ պատճառով հավանականություն կա, որ դրանք նորից կմիանան եւ մեկ միասնական մայրցամաք կձեւավորեն։
Եթե դա տեղի ունենա, Սիբիրը կտեղափոխվի տրոպիկական գոտի, ասում են գիտնականները։ Ատլանտյան օվիկանոսն առհասարակ կանհետանա, իսկ ահա Հնդկականը կփակվի հսկա մայրցամաքի ներսում։ Ավստրալիան եւ Անտարկտիդան կմիաձուլվեն եւ կիմանան Ասիային։
Թե երբ տեղի կունենա աշխարհամասերի միավորումը, գիտնականները դեռ պատրաստ չեն ասել, սակայն նրանք նշում են, որ միավորման դեպքում մայրցամաքը կարելի է հատել ոտքով։





























