Կալինինգրադցի գիտնականը պնդում է, որ մեզ շրջապատող աշխարհը, հնարավոր է, յուրատեսակ Մատրիցա է, իսկ մարդկության ամբողջ գոյությունը մոդելավորված է համակարգչով, փոխանցում է Planet-Today-ը:
Ի. Կանտի անվան Բալթիական դաշնային համալսարանի տեսական ֆիզիկայի մասնագետն իր անսպասելի տեսությունը շարադրել է «Գիտություն մեկ րոպեի ընթացքում» կոչվող գիտական աշխատության մեջ, որում գիտնականը փորձում է պարզ եւ յուրաքանչյուրին հասկանալի լեզվով բացատրել գիտական աշխարհում գոյություն ունեցող ամենաբարդ տեսությունները:
Կալինինգրադցի ֆիզիկոսն իր ենթադրություններում անդրադարձել է փիլիսոփա Նիկ Բոսթրի աշխատություններին: Օքսֆորդի համալսարանի մասնագետը դեռեւս 2003-ին գրել է, որ ինչ-որ Մատրիցայում մարդկության գոյության հավանականությունը մոտ 33 տոկոս է: Միեւնույն ժամանակ Արտեմ Յուրեւը, մեկնաբանելով իր տեսությունը, ասել է, որ այդ արտահայտությունը չի կարելի ուղղակի իմաստով հասկանալ: Ըստ գիտնականի՝ խոսքն այն մասին է, որ արդի գիտությունը ոչ միայն հասել է ֆանտաստիկային, այլեւ անցել:





























