Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օրը (International Day of the World's Indigenous People) նշվում է օգոստոսի 9-ին: Տոնը 1994 թվականին հիմնադրվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից:
Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային առաջին տասնամյակը (First International Decade of the World's Indigenous People), որ սկսվել է 1995-ին, օգնել է ամբողջ աշխարհում հստակ լսել բնիկ ժողովուրդների ձայնը եւ մեծացնել նրանց հանդեպ ուշադրությունը





























