Կանադայի բնակչուհին պատահաբար օդանավից դուրս է նետել iPhone 5S-ը, սակայն սմարթֆոնը չի վնասվել: Այս մասին գրում է CNet-ը:
Աղջիկը, հավանաբար, թռչել է երկտեղանոց ուղեւորատար օդանավով, շուրջ 700 մետր բարձրության վրա: Հեռախոսն ընկել է, երբ կանադուհին փորձել է սելֆի անել: Նա Find My iPhone գործառույթի օգնությամբ գտել է հեռախոսը, որն ընկած է եղել խոտերի մեջ, առանց որեւէ վնասվածքի:
Ըստ Gazeta-ի՝ կանադուհին հեռախոսի լուսանկարներ է հրապարակել, նաեւ պատմել, որ դրանից հետո որոշել է հեռախոսազանգը փոխարինել «Staying Alive» երգով:





























