Ֆրանսիայում 16-ամյա աղջկան նախնական մեղադրանք են առաջադրել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը սատարելու եւ հարձակում նախապատրաստելու փորձի համար: Այս մասին հաղորդում է AP-ն:
Փարիզի դատախազության ներկայացուցիչը հաղորդել է, որ աղջիկը սոցցանցերն օգտագործել է՝ ԻՊ-ի բռնության կոչերը տարածելու համար: Նա ձերբակալված է:
Քննիչների տվյալներով՝ նա «չափազանց ծայրահեղ» հայացքներ է ունեցել եւ սոցցանցում մի խմբի ադմինիստրատոր է եղել, որը նվիրված է Telegram հավելվածում ԻՊ-ի քարոզչությանը: Խմբի մասնակիցները հարձակումների հստակ թիրախներ չեն ունեցել, սակայն ոստիկանությունը շարունակում է փնտրել խմբի մյուս անդամներին:





























