Չինական Յունան նահանգի բարձրագույն ժողովրդական դատարանը վճռել է 1.72 մլն յուանի (258.3 հազար դոլար) չափով փոխհատուցում վճարել կնոջը, որը սպանության կեղծ մեղադրանքով ավելի քան 13 տարի բանտում է անցկացրել:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ցյան Ժենֆենը մանկապարտեզում է աշխատել, որտեղ փոքրիկներից մեկը սննդային թունավորման հետեւանքով մահացել է, եւս երկու երեխա հիվանդանոց է տեղափոխվել: Դատարանի որոշմամբ՝ այդ օրը կերակուր պատրաստած այս կնոջը հարկադրել են խոստովանական ցուցմունքներ տալ եւ հայտարարել, որ երեխաներին սննդին մկնդեղ է ավելացրել:
Ցյան Ժենֆենի դատավճիռը հրապարակվել է 2002 թվականի փետրվարին, իսկ 2013 թվականի հուլիսին Յունան նահանգի դատախազությունը վերաբացել է գործը եւ երկու տարի անց հանգել եզրակացության, որ նրա մեղքն ապացուցված չէ:
Կնոջն ազատ են արձակել: Նա իշխանություններից 9.55 մլն յուանի չափով (1.45 մլն դոլար) փոխհատուցում է պահանջել:





























