Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կալվածատերերից մեկը՝ Վեսթմինսթերի 6-րդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորը, 65 տարեկանում մահացել է։

Դքսի ներկայացուցչի խոսքով՝ նա անսպասելի իրեն վատ է զգացել Անգլիայի հյուսիս–արեւմուտքում իր կալվածքները դիտելիս, հայտնում է BBC–ն։

Դքսին պատկանում էին մեծածավալ հողեր Անգլիայի հյուսիսում եւ Շոտլանդիայում, ինչպես նաեւ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում 121 հա մակերեսով հողատարածք։

2016–ին Sunday Times թերթը դքսի կարողությունը գնահատել էր 9.35 մլրդ ֆունտ՝ 12 մլրդ դոլար։ Սակայն ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրա ակտիվների գինը գրեթե 1 մլրդ դոլարով նվազել էր։