Ադրբեջանում այսօր Աղվանքի լեզուների փոքրաթիվ հետնորդները հետեւողականորեն շարունակում են կորցնել իրենց լեզուն եւ էթնիկ ինքնությունը: Հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Ադրբեջանում շատ դժվար է թրքալեզու չլինել եւ ապրել: Ադրբեջանն իր պատմության ու անցյալի հետ լուրջ խնդիրներ ունի եւ հետեւողականորեն ոչնչացնում է անցյալի կենդանի կրողների մասին հիշողությունները»,-ասաց Խառատյանը ` հավելելով, որ այս մասին պետք ահազանգել ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կառույցներին եւ նրանց ուշադրությունը հրավիրել խնդրո առարկայի վրա:



























