Այսօր` հոկտեմբերի 19-ին, Հայաստանի վարչական դատարանում հրապարակվելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակն ընդդեմ Հայաստանի հատուկ քննչական ծառայության,  դատական գործով վճիռը:

Նշենք, որ դեռեւս 2010-ի ապրիլի 9-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայց էր ներկայացրել Հայաստանի վարչական դատարան` Հատուկ քննչական ծառայությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով:

Բանն այն է, որ 2009-ի մարտ ամսին կազմակերպությունը ՀՔԾ-ին խնդրել էր տրամադրել 2009 թ. հունվարի 1-ից մինչեւ 2010-ի մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում քրեական գործ հարուցելու, քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական գործը կարճելու մասին որոշումների պատճենները: ՀՔԾ-ն 2010-ի մարտի 25-ին պատասխան գրությամբ մերժել էր տրամադրել պահանջված տեղեկատվությունը, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կազմակերպությունը նշված տեղեկատվությունը ստանալու համար պատշաճ եւ իրավասու անձ չի հանդիսանում: