2015թ. դեկտեմբերի 24-ին Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում դատված Կարեն Շահինյանը դեպքի օրը խաղադրույքներ է կատարել և պարտվելուց հետո շահադիտական դրդումներով, այն է՝ ընկերության գրասենյակում գտնվող չհրկիզվող պահարանից գումար հափշտակելու նպատակով սպանել է հիշյալ գրասենյակի աշխատակից Արթուր Նազարյանին:

Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այն է՝ սպանություն, որը նախատեսում է ազատազրկում՝ 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում:

Նշենք, որ Կարեն Շահինյանը դեպքից հետո գտնվում էր հետախուզման մեջ, նա հայտնաբերվել է Ռուսաստանում եւ Հայաստան է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին: Նա կալանավորված է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Շենգավիթ համայնքում գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել է երիտասարդ տղամարդու դի: Պարզվել է, որ ավազակային հարձակման ընթացքում սպանել են աշխատակցին եւ գողացել գումար։