ՀՀ Հանրային խորհրդում, նոյեմբերի 10-ին կայացած փոքր խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահության ժամանակ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարների կտրուկ ավելացման նախագիծը, եւ որը նույն օրը հավանության էր առաջացել ՀՀ կառավարության կողմից:

ՀԽ անդամները, դրական համարելով զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցելու նախաձեռնությունը, այնուամենայնիվ բազմաթիվ հարցեր են բարձրացրել ու մտահոգություններ հնչեցրել ծրագրի վերաբերյալ, եւ քանի որ հարցը նաեւ հասարակական լայն հնչեղություն է ստացել, որոշվել է Հանրային խորհրդում այդ հարցի վերաբերյալ առաջիկայում կազմակերպել առանձին քննարկում:

Հիշեցնենք, որ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձել ամսական 1000-ական դրամ եւ ուղղել հատուկ հիմնադրամին, որից հատուցումներ կտրվեն մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին: