Հայաստանի ԱԻՆ-ում, Նոյեմբերի 14-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նազարբեկյան թաղամասի թիվ 39/2 տան դիմաց տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նազարբեկյան թաղամասի թիվ 1/9 տան մոտակայքում բախվել են BMW մակնիշի 01 AX 030 պ/հ եւ Kia Rio մակնիշի 34 QM 679 պ/հ (վարորդ Ա. Դ., ծնված 1961թ.) ավտոմեքենաները. վերջինիս վարորդն ու ուղեւորը (36-ամյա Ա. Պ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային եւ հոսանքազրկել ավտոմեքենաները: