Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած հանցագործության հետքերը թաքցնելու կասկածանքով ձերբակալվել է գեղեցկության սրահի սեփականատիրոջ կինը: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Շիրակի 13 շենքի բնակիչները, որտեղ ապրում են Իսրայելյանները եւ որի տակ գտնվում է «Լիա» գեղեցկության սրահը:
Նշենք, որ գեղեցկության սրահի սեփականատերը հետախուզման մեջ է:
Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել է 25-ամյա Գեւորգ Ասլամազյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը, իսկ տուժածներից մեկը հիվանդանոցում է՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետեւանքով երեք երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց: Ավելի ուշ հիվանդանոց տեղափոխվածներից երկուսը մահացել են:




























