Եվրամիությունը GIZ-ի (Գերմանիայի Միջազգային Համագործակցության ընկերություն) հետ միասին սկսել է Հայաստանում ՓՄՁ-ների աջակցման նոր ծրագիր, որը հանդիսանում է «Եվրամիությունը հանուն բիզնեսի» ծրագրի մի մասը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում եվրոպական պատվիրակության ներկայացուցիչ Լյուդովիկ Չեխանովսկին:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Եվրոպական պատվիրակության ներկայացուցչի խոսքով՝ այս ծրագիրը աջակցելու է ինովացիոն էկոհամակարգի զարգացմանը Հայատանում եւ մոտենալու է ինովացիաներին բիզնես տեսանկյունից: «Ծրագրի շրջանակում այս շաբաթ Եվրամիությունից երկու հանձնակատար կժամանեն Հայաստան՝ ոչ պաշտոնական նախարարական հանդիպումներ անցկացնելու նպատակով: Հանձնակատարներից մեկը հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող գործակալության ներկայացուցիչ, որը պատասխանատու է «Հորիզոն 2020»–ի- համար»,- ասել է Լյուդովիկ Չեխանովսկին:
Նրա խոսքով, Եվրամիության նպատակն է Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտը մոտեցնել բիզնեսին: «Ավելի վաղ խոսվել էր, որ Հայաստանում գիտահետազոտական ինստիտուտները չեն համագործակցում բիզնես սեկտորի հետ: Այդ պատճառով «Եվրամիությունը հանուն բիզնեսի» ծրագրի շրջանակում մենք աջակցելու ենք բիզնեսում ինովացիաների ներդրմանը»,- հավելել է Չեխոնովսկին:
Հայաստանում ՓՄՁ-ների աջակցման ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում ՝ GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի միջոցով:




























