Լոնդոնի դատարանը բանտերի մի քանի հազար աշխատակիցներին պարտավորեցրել է դադարեցնել 24 ժամյա գործադուլը ու վերդառնալ աշխատանքի, հայտնում է BBC–ն։
Բանտերի գրեթե 10 հազար աշխատակիցներ Անգլիայում ու Ուելսում նոյեմբերի 15-ին դադարեցրել են աշխատանքը, հայտնելով բանտերում «բռնության բռնկման մասին»։ Օրենքը արգելում է բանտերի աշխատակիցներին գործադուլ հայտարարել, սակայն բանտերի աշխատողների ասոցացիաները հայտնել են, որ բողոքի ակցիաները անհրաժեշտ են աշխատակիցների ու բանտարկյալների անվտանգությունն ապահովելու համար։ Բանտերի աշխատակիցները խոստացել են, որ չնայած գործադուլին՝ կարձագանքեն արտակարգ իրավիճակներին։ Կառավարությունն էլ դատարան էր դիմել՝ պահանջելով բողոքի ակցիան ապօրինի ճանաչել։




























