Մուտքի դռան ապակիները լվացող սեւամորթ Մարկուսը Twitter–ի աստղ է դարձել։ Պարող դեռահասի մասնակցությամբ տեսանյութը հրապարակել էր նրա ավագ քույրը։ Այն կարճ ժամանակում 90 հազար ռեթվիթ եւ 140 հազար լայք է հավաքել։

15-ամյա Մարկուսի քույրը պատմել է, որ իր եղբայրը պատուհանները լվանում է պարելով։ Տղան շարժվում է Մայքլ Ջեքսոնի Don’t Stop ‘Til You Get Enough–ի հնչյունների ներքո։

Օգտատերերը շնորհակալություն են հայտնել Մարկուսի քրոջը տեսանյութի համար։