Չինաստանում ճանապարհի երթեւեկելի հատվածը հատող «բադերի բանակը» խցանման պատճառ է դարձել: Անցնելու հնարավորությանը սպասող մոտոցիկլավարի նկարահանած տեսանյութը հրապարակվել է World News And Funny-ի YouTube-ի ալիքում:

Ըստ Lenta-ի՝ բադերի թիվը շուրջ 20 հազար է եղել (չի հաղորդվում, թե ով եւ ինչպես է կարողացել հաշվել): Նշվում է նաեւ, որ բադերը շատ կազմակերպված են անցել ճանապարհը, հետիոտնի համար նախատեսված հատվածով: