Texas Nationalist Movement (TNM) շարժման առաջնորդ Նաթան Սմիթը RT-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ թեքսասյկան անջատողականները ԱՄՆ-ի կազմից նահանգի դուրս գալու հարցով խաղաղ հանրաքվեի հույս ունեն երկրի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո:
Սմիթի խոսքով՝ երկրի նախագահի ընտրություններից հետո ԱՄՆ-ից անջատվելու մասին իր որոշումը նահանգը չի փոխել: Թեքսասի ինքնիշխանության արշավի առաջնորդը նշել է, որ քաղաքական, տնտեսական եւ մշակութային անկախության համար պայքարը նահանգի բնակչության գլխավոր խնդիրն է համարում:
Սմիթն ընդգծել է, որ մարդիկ չեն ցանկանում «դաշնային բյուրոկրատիայի մի մասը լինել, որը Թեքսասի վրա տրիլիոնների հասնող պետական պարտք է դնում»:




























