Չինաստանում մոտ 30 կին, հոգնելով խցանումից, սկսել է պարել, հայտնում է The South China Morning Post–ը։

Դա տեղի է ունեցել Չինաստանի հյուսիսի մայրուղիներից մեկում, որտեղ նոյեմբերի 13-ին խցանումներ էին եղել ծխամշուշի պատճառով։ Ականատեսի նկարահանած տեսանյութը սկսվել էր տարածվել համացանցում։