Ավստրալիայի Վիկտորիա նահանգի բնակիչը փրկել է կաչաղակին, որն արգելափակվել էր տանիքի ծածկի եւ ջրատար խողովակի միջեւ: Տղամարդը հոլովակը հրապարակել է Facebook-ի իր էջում: Այս մասին հայտնում է Lenta-ն:
Հոլովակում տղամարդը նկատում է, որ կաչաղակը վիրավոր է: «Հարկավոր է քեզ այդտեղից հանել»,- եզրակացրել է տղամարդը: Հաշվում նշված է, որ Nigel Williamson անունով օգտատերը պարբերաբար փորձում է փրկել փորձանքի մեջ հայտնված կենդանիներին:




























