Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ լի է ուրախության եւ հպարտության զգացումով երկրի նախագահի պաշտոնում առաջադրելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ես կուզեի ամենասկզբից ասել, որ ինձ համար մեծ պատիվ է այս իսկապես բարդ ժամանակներում առաջադրվել բարձրագույն պետական պաշտոնին։ Իմ ուրախությունը մեծ է, սակայն հարգանքս՝ ավելի մեծ»,– ասել է նախարարը։

«Նախագահը չի կարող աշխարհը դարձնել ավելի լավը, քան այն կա... բայց ես ուզում եմ ուժեր արթնացնել այն հասարակության մեջ, որում դրանք կան»,– հավելել է նա։