ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն առաջարկել է ԵՏՄ ապրանքներին հետեւելու մեխանիզմ մշակել մինչեւ 2016-ի վերջը, հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մինչեւ տարեվերջ պետք է պատրաստվի ապրանքների ստուգման մեխանիզմի նախագիծը»,– ասել է Մեդվեդեւը ԵՏՄ կառավարությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Նա նաեւ ընդգծել է, որ ընթացիկ տարում շարունակվում է Մաքսային նոր օրենսգրքի մշակումը։



























