Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրեն ուզում են զրկել Ուկրիանայի քաղաքացիությունից։ Նա Facebook–ի իր էջում գրել է. «Իմ քաջատեղյակ աղբյուրն ինձ հգայտնել է, որ նախագահ Պորոշենկոն Իգոր Կոնոնենկոյին եւ նրա հանցակից Գրանովսկուն, որը նախագահի աշխատակազմի կոռուպցիոն բուրգում դատական գործերի համակարգողն է, հանձնարարել է զբաղվելինձ դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հարցի պատրաստությամբ։

Միջազգային իրավունքն ու Ուկրաինայի օրենսդրությունն արգելում են զրկել քաղաքացիությունից, եթե տվյալ անձը այլ երկրի քաղաքացի չէ։ Շատ եմ ցավում, որ Նախագահը ոչ միայն օգտվում է այդ բացահայտ խաբեբաների ծառայություններից, այլ նաեւ լսում է նրանց խորհուրդները»։